Միխեիլ Կավելաշվիլին ընտրվեց Վրաստանի նախագահի պաշտոնում
Միխեիլ Կավելաշվիլին կդառնա Վրաստանի վեցերորդ նախագահը. Նա ստացել է 224 ընտրական ձայն՝ 300-ից, ընտրվելու համար անհրաժեշտ էր հավաքել ամենաքիչը 200 ձայն։ Այս մասին , հաղորդում է Վրաստանի ԿԸՀ-ն։
Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։ Սակայն ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով բացահայտորեն աջակցում է ընդդիմությանը, մտադիր չէ իր աթոռը զիջել նրան։