23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ավելացնում է պաշտպանական ծախսերը

Ադրբեջանն ավելացնում է պաշտպանական ծախսերը

Ադրբեջանի 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները կկազմեն 38 միլիարդ 356 միլիոն մանաթ, ինչն արտացոլված է «Ադրբեջանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում, որը քննարկվել է երկրի խորհրդարանում՝ Միլլի Մեջլիսում։

2025 թվականին երկրի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 41 մլրդ 407,6 մլն մանաթ։ Պետբյուջեում Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի ընդհանուր գումարը հասցվել է 8 միլիարդ 555 միլիոն մանաթի՝ նախորդ տարվա 7,126 մլրդ մանաթի դիմաց։ Օրինագիծը դրվել է քվեարկության և երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունվել։