25 Մայ
2025
18.1° c ԵՐԵՎԱՆ
10.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղրղզստանի վարչապետ Ժապարովն ազատվել է պաշտոնից

Ղրղզստանի վարչապետ Ժապարովն ազատվել է պաշտոնից

Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ազատվել է նախարարների կաբինետի նախագահի և Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը․ այս մասին հաղորդում է «Ակիպրես» լրատվական գործակալությունը։

Վարչապետի պարտականությունները կկատարի վարչապետի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը։

Ակիլբեկ Ժապարովը վարչապետի Ղրղզստանի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հոկտեմբերից։

Ռազմագերիներ