18 Դեկ
2024
3.8° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-Վրաստան բարդ հարաբերությունները․«Վրաստանի համար անիմաստ է անդամակցել ԵՄ-ին՝ հրաժարվելով իր արժեքներից»

ԵՄ-Վրաստան բարդ հարաբերությունները․«Վրաստանի համար անիմաստ է անդամակցել ԵՄ-ին՝ հրաժարվելով իր արժեքներից»

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն համապատասխանում թեկնածու երկրին։

Նրա խոսքով՝ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կքննարկվեն Վրաստանի հետ կապված պատժամիջոցները և առանց վիզայի ռեժիմի սահմանափակումները:

Կալլասը նաև նշել է, որ Եվրամիությունը քննարկում է մի շարք վրացի քաղաքական գործիչների նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառումը, սակայն առայժմ ցուցակում միասնականություն չկա։

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բեթելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է, որ Վրաստանում ընտրությունները եղել են թափանցիկ և դեմ է արտահայտվել «Վրացական երազանք» կուսակցության դեմ պատժամիջոցներին, քանի որ դրանք կլինեն «ընտրությունների դեմ պատժամիջոցներ»։ Այդ մասին նա հայտարարել է ։

Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանի համար անիմաստ է անդամակցել ԵՄ-ին՝ հրաժարվելով իր արժեքներից»։