ԱՊՀ-ն զգալի արդյունքների է հասել տնտեսության մեջ՝ չնայած պատժամիջոցներին. Անդրեյ Գրոզով
Չնայած արևմտյան պատժամիջոցներին, ԱՊՀ-ն այս տարի զգալի արդյունքների է հասել տնտեսական ոլորտում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը։
«ԱՊՀ երկրները, չնայած տարբեր պատժամիջոցային փաթեթների բազմակի կիրառմանը, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ, ԱՊՀ մյուս գործընկերների դեմ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքին, ԱՊՀ տարածքում զգալի առաջընթաց ու տնտեսական աճ են գրանցել։ ԱՊՀ երկրների ՀՆԱ-ն այս տարի աճել է 4,7%-ով, անշեղորեն զարգանում էր փոխադարձ առևտրաշրջանառությունը»,- ասել է Գրոզովը Մինսկում՝ Համագործակցության մշտական ներկայացուցիչների հանդիպումից առաջ։
Նա նշել է, որ 2024 թվականին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթություններից մեկը արտաքին ազդեցություններից անկախ կայուն ֆինանսական ենթակառուցվածքի ստեղծումն էր։
Համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել հասնել նրան, որ ԱՊՀ երկրների միջև առևտրային գործարքներում հաշվարկների 85%-ն իրականացվում է ազգային արժույթով, փաստել է մշտական ներկայացուցիչը։