ԱՄՆ-ը հերքում է Մոսկվայում գեներալ Կիրիլլովի պայթյունին իր առնչությունը
ԱՄՆ-ը տեղյակ չի եղել այդ իրադարձությունների մասին և չի մասնակցել դրանց, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի պայթեցման վերաբերյալ հարցին։
«Ես ենթադրություններ չունեմ այս պայթյունի վերաբերյալ։ Կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները տեղյակ չեն եղել իրադարձություններին և չեն մասնակցել դրանց։ Եվ, ըստ երևույթին, նա մի շարք վայրագությունների մասնակցած գեներալ էր։ Մասնակցել է ուկրաինացի զինվորականների դեմ քիմիական զենքի կիրառմանը»,-հայտարարել է Միլլերը: