
ԱՄՆ-ն փորձարկումներ է արել Իրանում իշխանափոխության հասնելու նպատակով․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստովանել է, որ ԱՄՆ-ն վերջին 20 տարում փորձարկումներ է արել Իրանում իշխանափոխության հասնելու համար: Ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդում` ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը պատմել է Իրանի բնակչության վրա ազդելու Վաշինգտոնի ջանքերի մասին: Նրա խոսքով, սակայն, իշխանափոխության այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։
«Եթե նայենք վերջին 20 տարիներին, ապա ռեժիմի փոփոխության մեր փորձերը առանձնապես հաջող չեն եղել»,-ասել է պետքարտուղարը:
Ինչպես նշել է Բլինքենը, Վաշինգտոնը փորձել է «ներդրումներ կատարել» Իրանի ներսում բնակչությանն աջակցելու համար, սակայն ամերիկյան իշխանությունների համար դժվար է եղել երկրի սահմաններից դուրս գտնվելով կազմակերպել դա: Նա հիշեցրել է, որ ներկայում Թեհրանի հետ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ չկան: Այս առումով Բլինքենը «շատ զգույշ» է վերաբերվում դրսից ինչ-որ բան նախագծելու փորձերին։