Սահմանափակումները մտցվել են Ասադի կառավարության դեմ, իսկ հիմա «իրավիճակը փոխվել է․ Գուտերեշը՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները հանելու մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցները մտցվել են Բաշար Ասադի կառավարության դեմ, իսկ իշխանափոխությամբ «իրավիճակը փոխվել է»:
«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք իշխանափոխության գործընթացում, երբ, կարծում եմ, երկու կողմերն էլ մեծ աշխատանք ունեն անելու, բայց ես հավատում եմ, որ այն դրամատիկ իրավիճակում, որը մենք ունենք Սիրիայում, պետք է լինի գոնե առաջին ժեստը, որը համերաշխություն կցուցաբերի սիրիացի ժողովրդին, քանի դեռ բոլոր պատժամիջոցները չեղարկելու պայմանները չեն կատարվել», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: