Հրթիռային հարվածներ Կիևում և Ռիլսկում. երկու կողմից կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքում հրթիռային հարվածների հետևանքով կան զոհեր և տուժածներ․ տեղեկացնում է BBC-ն։
Կիևում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, մեկ մարդ զոհվել է, ևս 13 վիրավորվել։
Ռիլսկ քաղաքում հրթիռային հարվածի հետևանքով, ըստ Կուրսկի մարզի ժամանակավոր ղեկավար Ալեքսանդր Հինշթեյնի, զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Տեղական հիվանդանոց է տեղափոխվել տասը տուժած, որոնց թվում է 13-ամյա երեխա։
«Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- նշել է Հինշթեյնը։