Պուտինն ասել է, թե որ դեպքում կբարելավվեն ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հնարավոր բարելավման մասին, նշել է, որ ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչ։ Այս մասին նա ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հեղինակ և վարող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում, որի հատվածը հրապարակվել է լրագրողի Telegram-ալիքում։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու ցանկությունը Ռուսաստանի կողմից երբեք չի բացակայել։
«Հնարավոր է ամեն ինչ անել, եթե կա ցանկություն։ Մեզ մոտ այդ ցանկությունը երբեք չի բացակայել»,- ընդգծել է Պուտինը։
Նախքան սա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության առթիվ Վլադիմիր Պուտինի հնարավոր շնորհավորանքի մասին հարցին պատասխանելիս, Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկիր։
Պեսկովը նշել է, որ շատ բան կախված կլինի Սպիտակ տան նոր վարչակազմի՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև նրա ծրագրերի և այլ հարցերից։
Ավելի վաղ Պուտինը շնորհավորել էր Թրամփին՝ նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ։