22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կատարը կդադարեցնի դեպի Եվրոպա գազի մատակարարումը

Կատարը կդադարեցնի դեպի Եվրոպա գազի մատակարարումը

Կատարը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային, եթե երկրները կիրառեն նոր օրենքը, որը նախատեսում է տուգանքներ ջերմոցային գազերի արտանետումների պահանջները չկատարելու համար։ Այս մասին հայտնել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաբին Financial Times (FT) պարբերականին։

Նոր օրենքի համաձայն, որը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին, եվրոպական երկրները կարող են տուգանել ընկերություններին նրանց տարեկան եկամտի 5%-ի չափով։ Սակայն ալ-Քաբին, ով նաև հանդիսանում է QatarEnergy ազգային նավթագազային ընկերության գործադիր տնօրենը, հայտարարեց, որ այդ 5%-ը Կատարի եկամտի կորուստն է։

«Սրանք ժողովրդի գումարներն են, և ես պատրաստ չեմ կորցնել այդ գումարները։ Եվ ոչ ոք չի համակերպվի նման կորուստների հետ»,- նշեց նա։

Կատարը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում բնական գազի պաշարներով և վեցերորդը՝ դրա արդյունահանմամբ։ 2024 թվականի հոկտեմբերին Կատարը դարձավ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) երրորդ խոշորագույն արտահանողը ԱՄՆ-ից և Ավստրալիայից հետո։ 2025 թվականի փետրվարի 25-ին ալ-Քաբին հայտարարեց, որ էմիրության ազգային նավթագազային ընկերությունը նախատեսում է մինչև 2030 թվականը տարեկան գազի արտադրությունը հասցնել 142 միլիոն տոննայի։