23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի հանձնումը ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով

Արցախի հանձնումը ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով

Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ․ գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել ,իբր 1994-ից հետո բանակցվել է բացառապես Արցախն Ադրբեջանի կազմում մտցնելու մասին։

Սա լկտի սուտ է։

Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։

Դրա մասին հստակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը՝ 2021-ի հունվարի 13-ին։

Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը։

Դա փաստել է 2016-ի ապրիլին ՌԴ ԱԳՆ Լավրովը։

Դրա մասին ասել է նաև Փաշինյանը 2020-ի հոկտեմբերին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ։

Եթե փաստաթուղթն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին   էր, ինչու՞ էր Ալիևը հրաժարվում այն ստորագրել։

Ավելին. Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի բովանդակությունը կարճ տվել է հենց Իլհամ Ալիևը, ով 2016-ի հոկտեմբերի 7-ին նշել է. «Փակ դռների հետևում Ադդբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է հայտնի ձայնագրության մեջ Արցախի խորհրդարանի պատգամավորներին ասել, որ Պուտինն էլ է իրեն ասել, որ նույնիսկ Ալիևն է հասկանում Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու հանգամանքը։

2020-ի պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարել է ,որ պատերազմի դադարեցման գինը «5 պլյուս 2» տարբերակն է։

Անգամ 2020-ի հոկտեմբերի 19-20-ի Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկով «Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ»։

Բա որ նախկինները համաձայնվել էին Արցախը տալ Ադրբեջանին, ինչու՞ էր Փաշինյանն ասում ՝ ես բանակցությունը իմ կետից եմ սկսում  ու ոչ թե Սերժ Սարգսյանի կետից։

Բա 2018-2020 թթ. Հանրապետականը սուր քննադատում էր իրեն հենց նրա համար, որ մերժել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը։

Նիկոլն էր ասում ՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Նիկոլն էր ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Նիկոլը պատերազմով հանձնեց Արցախը։

Բա որ Արցախը «հանձնված» էր մինչև իրեն, ինչու՞ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ։

Ինչու՞, Նիկոլ…

Քո վրա դաջված է կապիտուլյանտի ու Արցախը հանձնողի պիտակը։

Դա ոչ սափրվելով է ջնջվելու ու ոչ էլ  կեղծիք տարածելով։

Արցախի հանձնումը ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան։

Արցախը պահելու օպտիմալ տարբերակ կար՝ 2018-ին սատարել Հանրապետականին ու «չմերժել» Սերժ Սարգսյանին», – գրել է Շարմազանովը։