Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ
Իրանական կողմը ՌԴ պատվիրակությանը տեղեկացրել է, որ Իսլամական Հանրապետության խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուսական պատվիրակության` Իրան կատարած աշխատանքային այցի արդյունքներով։
«Մենք քննարկել ենք նաև ԵԱՏՄ-ի հետ Իրանի Իսլամական Հանրապետության ինտեգրացիոն մերձեցման հարցերը։ Մեզ տեղեկացրել են, որ Իսլամական Հանրապետության խորհրդարանում կայացել է ազատ առևտրի գոտու մասին անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի վավերացումը։ Մեզ նաև տեղեկացրել են, որ հիմա որոշումն ուղարկվելու է Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապանների խորհրդի եզրակացությանը, դա դեռ որոշ ժամանակ կպահանջի»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։