24 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025-ին․ Օրբան

Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025-ին․ Օրբան

Ուկրաինայում զինված հակամարտությունը կավարտվի 2025 թվականին. հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում։

Քաղաքական գործչի կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը կավարտվի կա՛մ խաղաղության պայմանագրով, կա՛մ պատերազմող կողմերից մեկի ոչնչացմամբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Օրբանը հայտնել էր, որ Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդյան տոներին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի առաջարկը։ Ավելի ուշ Ուկրաինայի ղեկավարը բացատրել է, որ Կիևին պետք չեն միջնորդներ, ինչպիսին Հունգարիայի վարչապետն է: