26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն «իր խոսքի տերն է». այսօր տվեց, վաղը հետ վերցրեց․ ռուս քաղաքագետ

Փաշինյանն «իր խոսքի տերն է». այսօր տվեց, վաղը հետ վերցրեց․ ռուս քաղաքագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջորջ Սորոսի հովանավորյալն է, ով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական, անձնական թշնամին է։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այն այժմ ավելի քիչ ռեսուրսներ ունի աշխարհաքաղաքական փորձերի համար, նույնիսկ Ֆրանսիան, որը երկար ժամանակ միջամտում է Հարավային Կովկասի գործերին։ Այս մասին NEWS.ru-ին հայտնել է ռուս քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովը։

Ըստ նրա՝ Փաշինյանը չի կարող հաշվի չառնել Արևմուտքի տրամադրությունների փոփոխությունները, ինչպես նաև Արևմուտքի հետ կոնֆլիկտի մեջ մտնող հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Մինչդեռ հենց այս երկրի միջոցով էր Հայաստանը ցամաքային կապեր պահպանում Եվրամիության հետ։

«Նա, հավանաբար, դեռ երազում է Հայաստանի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Այդ իսկ պատճառով՝ Փաշինյանին ժամանակին բերել են իշխանության։ Բայց այդ՝ «ցանկությունները» գնալով ավելի քիչ իրատեսական են դառնում։ Ուստի՝ նա ստիպված է շտկել քաղաքականությունը և կրկին ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ։ Սակայն Փաշինյանն իր խոսքի տերն է. այսօր տվեց, վաղը հետ վերցրեց»,- հեգնել է Սոլոննիկովը։

Նրա խոսքով՝ Արևմուտքն այժմ թքած ունի Հայաստանի վրա, ուստի՝ ոչ ոք չի հրավիրում այս երկրին անդամակցելու ո՛չ Եվրամիությանը, ո՛չ ՆԱՏՕ-ին։ «Երևանը կաշխատի իր ներկայիս կոնֆիգուրացիայով՝ սպասելով, որ նորից բացվի դեպի Եվրոպա փախչելու հնարավորությունների պատուհանը։ Փաշինյանը եղել և մնում է արևմտամետ քաղաքական գործիչ։ Չի կարելի ակնկալել գլոբալ շրջադարձ դեպի Ռուսաստան նրա իշխանության օրոք»,- նշել է քաղաքագետը։