Եզրակացություններ անելը վաղ է. Իրանի արտգործնախարարը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին
Սիրիայի իրադարձությունների մասին եզրակացություններ անելը վաղ է, կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են իրավիճակի վրա, այնպես որ այն դեռ կարող է փոխվել․ այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Այժմ Սիրիայում շատ են էական գործոնները, որոնք ազդում են այդ երկրի ապագայի վրա։ Իմ կարծիքով, հիմա դեռ վաղ է դատել ստեղծված իրավիճակի մասին. թե մեզ, թե մյուս կողմի ներկայացուցիչներին, ովքեր կարծում են, թե այս պահին իրենք հաղթանակ են տարել։Ապագայում դեռ շատ իրադարձություններ կլինեն», – Արաղչիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ: