26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը Կանադային խոստացել է հարկերի կրճատում ԱՄՆ-ին միանալու դեպքում

Թրամփը Կանադային խոստացել է հարկերի կրճատում ԱՄՆ-ին միանալու դեպքում

Կանադայի քաղաքացիները 60%-ով ավելի քիչ հարկեր կվճարեին, եթե երկիրը միանար Միացյալ Նահանգներին, կանադական բիզնեսներն անմիջապես կկրկնապատկվեին չափերով, և նրանք պաշտպանված կլինեն: Այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ասել է Truth Social-ի եթերում։

«Նույնը վերաբերում է Գրենլանդիայի ժողովրդին, որը Միացյալ Նահանգներին պետք է ազգային անվտանգության համար և ցանկանում է, որ ԱՄՆ-ն այնտեղ լինի, և մենք կլինենք»,–նշել է Թրամփը։

Թրամփը նաև շնորհավորել է բոլորի Սուրբ Ծնունդը «ներառյալ Չինաստանի հրաշալի զինվորների, ովքեր սիրով, բայց անօրինական կերպով շահագործում են Պանամայի ջրանցքը»։