22 Մայ
2025
14.1° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, ինչի կապակցությամբ Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։

Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, որ Կուկի կղզիների դրոշով նավն իր խարիսխով վնասել է EstLink 2 մալուխը և պնդում է, որ Eagle S-ը ներգրավված է ռուսական էներգետիկ ռեսուրսները տեղափոխող տրանսպորտային միջոցների մեջ։

«ԵՄ-ն պետք է ՌԴ-ի նկատմամաբ հաստատի նոր պատժամիջոցներ»,-ասել է Բերբոքը:

Նա նաև կոչ է արել մեծացնել կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը և ավելացնել ներդրումներն ազգային պաշտպանության ոլորտում:

«Մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ քննարկում ենք, թե ինչպես լավագույնս պաշտպանել Բալթիկ ծովը հիբրիդային սպառնալիքներից»,-հավելել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ռազմագերիներ