Դե ֆակտո պատժամիջոցներն արդեն գործում էին. Կոբախիձեն մեկնաբանել է Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների սահմանումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր, և այն փաստը, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից այդ միջոցները դե յուրե ընդունվել են, «ոչ մի նշանակություն չունի»։
«Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր և գրեթե երեք տարի ենթարկվում էր շանտաժի։ Հիմա այլևս շանտաժի հիմքեր չունեն։ Իրականում ոչինչ չի փոխվել, դե ֆակտո պատժամիջոցներն առանց այդ էլ գործել են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։
Նա հավելել է, որ վերջերս խոսել է նաև Բիձինա Իվանիշվիլիի հետ, «նրա դիրքորոշումը նույնն է»: