28 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ գազի մատակարարումների շուրջ առաջացած լարվածության պատճառով։ Նա նշել է, որ հնարավոր պատժամիջոցները կքննարկվեն 2025 թվականի հունվարի 1-ից հետո, այս մասին փոխանցում է  BBC-ին:

«Հունվարի 1-ից հետո մենք կգնահատենք իրավիճակը և Ուկրաինայի դեմ հնարավոր պատասխան միջոցները։ Եթե դա անխուսափելի լինի, մենք կդադարեցնենք էլեկտրաէներգիայի մատակարարումը, որի կարիքն ունի Ուկրաինան ցանցի անջատումների ժամանակ։ Կամ էլ մենք կպայմանավորվենք այլ ուղիների շուրջ», – հայտարարել է Ֆիցոն ։

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։