11 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվից խոստովանում են՝ մերժել են Մադրիդյան սկզբունքները, գնացել են պատերազմի ու ագրեսիայի ճանապարհով․ ադրբեջանագետ

Բաքվից խոստովանում են՝ մերժել են Մադրիդյան սկզբունքները, գնացել են պատերազմի ու ագրեսիայի ճանապարհով․ ադրբեջանագետ

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ևս մեկ անգամ արձանագրում է, որ Ադրբեջանը մերժել է Մադրիդյան սկզբունքները, նաև Կազանյան առաջարկը, քանի որ դա նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի անջատում Ադրբեջանից․ տելեգրամյան ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Նա նաև հստակ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը գնացել է պատերազմի ու ագրեսիայի ճանապարհով։

Չգիտես ինչպես է ստացվում, որ միայն Փաշինյանն ու ՔՊ-ն են խաղաղ լուծման բոլոր տարբերակները մեկնաբանում այնպես, թե իբր ԼՂ-ն լինելու էր Ադրբեջանի կազմում։ Այս ակնհայտ ստին անգամ Ադրբեջանը չի կարողանում չհակադարձել…», – գրել է Հայրապետյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026