02 Հուն
2025
2.4° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանն ամրապնդում է հարաբերությունները Ադրբեջանի, ՀՀ-ի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը.Կավելաշվիլի

Վրաստանն ամրապնդում է հարաբերությունները Ադրբեջանի, ՀՀ-ի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը.Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին 2024 թվականի դեսպանների համաժողովում հայտարարել է, որ ներկայումս աշխարհում իրավիճակը բավական լարված է, ուստի ավելի խելամիտ և պրագմատիկ գործողություններ են անհրաժեշտ։

Նրա խոսքով՝ Վրաստանը՝ որպես խաղաղության և կայունության ապահովմամբ շահագրգիռ կողմ, ամրապնդում է հարաբերությունները հարևան երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։

«Ինչպես գիտեք, մենք զգալի ջանքեր ենք գործադրում այս ուղղությամբ»,- նշել է նա։

Նախագահը հավելել է, որ Վրաստանը ձգտում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ. «Սա մեր ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է՝ ամրագրված մեր Սահմանադրությամբ, և այն ամուր է, ինչպես երբևէ։ Ցավոք, վերջին շրջանում եվրաինտեգրման խնդիրը և մեր Սահմանադրությամբ երաշխավորված արևմտամետ կուրսը հաճախ օգտագործվում են շահարկումների համար երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Մեկ անգամ չէ, որ նման շահարկումների ենք հանդիպել և գիտենք, որ, ցավոք, այս ամենը ծառայում է մեր հասարակության բևեռացմանը և մեծապես վնասում մեր երկրի շահերին: Ուստի՝ մեր պարտքն է նման շահարկումներին ճշմարտությամբ հակադարձել»։ Կավելաշվիլին նշել է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է «չնայած երկրում ստեղծված արհեստական աղմուկին և ապատեղեկատվության հզոր արշավին»։