11 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արդյոք ՀՀ-ն և Ադրբեջանը կստորագրե՞ն խաղաղության պայմանագիր 2025-ին. Common Space

Արդյոք ՀՀ-ն և Ադրբեջանը կստորագրե՞ն խաղաղության պայմանագիր 2025-ին. Common Space

Մինչ մտնում է 2025 թվականն, անորոշությունը շրջապատում է Հարավային Կովկասը, գրել է Common Space պարբերականը: Ինչպես նշվել է, նույնիսկ Միացյալ Նահանգների հեռացող նախագահ Բայդենի վարչակազմը, որը ցանկանում էր նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը մինչև հունվարի 20-ին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարումը, չկարողացավ արագացնել գործընթացը: Ոմանք կարծում են, որ Բաքուն, այնուամենայնիվ, ավելի շատ կենտրոնացած էր համաձայնագրի հետաձգման վրա՝ մինչև նոր վարչակազմի ստեղծումը: Երևանը հույս ուներ, որ կարելի էր ստորագրել պայմանագիրը, եթե նույնիսկ որոշ կետեր մնան չլուծված։

Թեև 2024 թվականը համեմատաբար կայուն էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Հայաստանում շատերի համար նոր էսկալացիայի վտանգը մնում է հավանական, մինչդեռ Ադրբեջանը փորձում է օգտագործել իր ուժեղ դիրքերն՝ ավելի շատ զիջումներ կորզելու համար: Միևնույն ժամանակ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալիք տարին օգտագործելու է մինչև 2026 թվականի հունիսը նոր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվելու համար։

Խաղաղությունն ու միջպետական հարաբերությունների հաստատումը լիովին համաձայնեցված են։ Այնուամենայնիվ, երկու ակնառու կետեր մնացել են՝ փոխադարձ իրավական գործողությունները դադարեցնելու և երրորդ երկրների ուժերի տեղակայումն արգելելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից հանել վիճելի նախաբանը իր սահմանադրությունից, որում հղում է արվում Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին 1990թ. հռչակագրին: Փաշինյանի շրջապատից ոմանք պնդում են, որ նախաբանը, այնուամենայնիվ, կհեռացվի՝ որպես ավելի մեծ սահմանադրական փոփոխությունների մաս, որը հավանաբար կդրվի հանրաքվեի 2027 թվականին։

Քչերն են կարծում, որ նա կհամաձայնի ՀՀ-ում ԵՄ առաքելության (EUMA-ի) վաղաժամկետ դուրսբերմանը:

EUMA-ը կարող է նաև շեղել ներքին քննադատությունը հետագա սահմանազատման վերաբերյալ, քանի որ մոտենում են 2026 թվականի ընտրությունները:

Հավանաբար, Բաքուն մտահոգված է, որ թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը և EUMA-ը գոյություն ունեն, ապա երկուսն էլ կարող են կենտրոնանալ 2023 թվականին փախուստի դիմած արցախահայերի վերադարձի իրավունքի վրա:

Նույնքան հակասական է Հայաստանի ապառազմականացման պահանջը: Թեև քիչ հավանական է, որ Երևանը շուտով կարող է նոր պատերազմ սկսել, Ադրբեջանը նշում է, որ ՀՀ-ում և Սփյուռքում Փաշինյանին հակադրվող ուժեր դեռևս կան։ Երևանի վերլուծաբանները պնդում են, սակայն, որ Ֆրանսիայից և հիմնականում Հնդկաստանից զենքի նոր գնումներն անհրաժեշտ են 2020 թվականի պատերազմում սպառված զինանոցը համալրելու համար, որպեսզի կանխեն Ադրբեջանի հերթական ներխուժումը, ինչպես եղավ 2022 թվականին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026