Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 մլրդ եվրոյի ֆինանսական հատկացումից
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից, գրում է Ֆրանսպրես գործակալությունը: Սա առաջին անգամ է, երբ դաշինքը դիմում է նման միջոցների։
Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը պնդել է, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման և ԶԼՄ-ների անկախության հարցերում:
Եվրահանձնաժողովից հստակեցրել են, որ Հունգարիան պետք է մինչև 2024 թվականի վերջ անհրաժեշտ իրավական բարեփոխումներ իրականացներ, սակայն չի կատարել իր պարտավորությունը: