05 Հուն
2025
-6.9° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գազայի նկատմամբ. Al-Araby Al-Jadeed

Նեթանյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գազայի նկատմամբ. Al-Araby Al-Jadeed

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադարձել է Գազայում հրադադարի բանակցությունների իր «խուսափողական մոտեցմանը», որը խոչընդոտում է բանակցություններին, հայտնում է Al-Araby Al-Jadeed-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի աղբյուրը։

Իսրայելի դիրքորոշման փոփոխությունը զարմացրել է միջնորդներին և դանդաղեցրել է վերջին առաջընթացը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ անուղղակի բանակցություններում, ասել է աղբյուրը։

Աղբյուրը նշում է, որ Նեթանյահուն ներկայացրել է պահանջների նոր ցանկ, որը ներառում է փոփոխություններ այն բանտարկյալներին, որոնք Իսրայելը ցանկանում է ազատ արձակել, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ՝ առաջարկվող համաձայնագրի այս փուլում բանակի դուրսբերման ժամկետների առնչությամբ։

Նա հավելել է, որ բանակցությունները «շատ լավ են ընթանում» մինչև Իսրայելի կողմից կատարված վերջին փոփոխությունները։

«Եգիպտոսում և Կատարում միջնորդները մոտ էին բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու համաձայնագրի գրեթե վերջնական տարբերակին հասնելուն, հատկապես այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը համաձայնության հասնելու ժամկետների վերաբերյալ ընդունելի բանաձև ներկայացրեց»,- գրում է լրատվամիջոցը։

Մինչդեռ «պաղեստինյան դիմադրության առաջնորդը» հրապարակմանը հայտնել է, որ Նեթանյահուի կատարած վերջին փոփոխությունները բանակցությունների վերջին փուլի ընթացքում համաձայնեցվածի «չեղարկումն են»։ Ըտս նրա՝ փոփոխություններն արդյունավետորեն խաթարում են համապարփակ համաձայնագրի հանձնառությունը, որն իրականացվում է փուլային և փոխկապակցված ձևով:

Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմը, ինչպես նաև եգիպտական և կատարյան միջնորդները հանկարծակի փոփոխություններն ընկալում են որպես չափազանց բարձր սահման, որը կարելի է հասկանալ միայն որպես ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից առաջ ավելի շատ ժամանակ շահելու նրա ցանկությունը