Տիրան Խաչատրյանի ձերբակալությունը հերոսին ու հերոսությունը նսեմացնելու Փաշինյանի պայքարի հերթական դրսևորումն է. Արթուր Խաչատրյան
Տիրան Խաչատրյանի ձերբակալությունն ունի երկու նպատակ. առաջինը՝ նսեմացնել հերոսության և պայքարի գաղափարը, երկրոդը՝ իր ուսերից գցել պատասխանատվությունը, իր գործած հանցանքների համար՝ մեղադրել ուրիշներին,- ABC media-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Նիկոլ Փաշինյանն առավոտյան իր հերթական գրառմամբ դարձյալ փորձեց նսեմացնել հերոսության գաղափարը՝ այն բերելով կենցաղի, փորի մակարդակի: Նույն օրը երեկոյան ձերբակալվում է հերոսական կյանքով ապրած գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Սա հերոսին ու հերոսությունը նսեմացմացնելու Փաշինյանի պայքարի հերթական դրսևորումն է։ Մյուս կողմից նա շարունակում է փնտրել մեղավորներ՝ պարտության պատասխանատվությունն իր ուսերից թոթափելու համար. Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել այն նույն գործողությունների համար, որի համար նա ստացել է ազգային հերոսի կոչում: Հիմա նորից Նիկոլ Փաշինյանը կասի՝ ես ի՞նչ անեմ, ես պատասխանատու չեմ, ինձ խաբեցին»: