Տիրան Խաչատրյանին կալանավորելը ակնհայտ շինծու գործ է, բանակն արժեզրկելու հերթական դրսևորումը. Մենուա Սողոմոնյան
Տիրան Խաչատրյանի ձերբակալությունը հերոսի կերպարն արժեզրկելու, վարկաբեկելու հերթական քայլն է իշխանության կողմից,- ABC media-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Չմոռանանք, որ 2020թ-ի հոկտեմբերի 20-ին հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տիրան Խաչատրյանին և Անդրանիկ Փիլոյանին Ազգային հերոսի կոչման արժանացնելու մասին, և հիմա, փաստորեն, երկուսի նկատմամբ էլ կան հարուցված քրեական գործեր: Նպատակը հերոսի արժեզրկումն է։ Պատահական չէ, որ անցնող տարում Փաշինյանը փորձում էր փոխել հերոսի վերաբերյալ մեր ընկալումները, հարյուհազարավոր մարդկանց էր հերոս անվանում, իսկ օրինակ Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը, որը ռազմի դաշտում ցուցաբերել է ռազմական արտակարգ ունակություններ, խիզախություն, նաև վիրավորվել է, հիմա նրա նկատմամբ քրեական գործ են հարցում. չորս տարի՞ էր անհրաժեշտ հասկանալու համար՝ իբր Խաչատրյանի անփութության պատճառով ռազմաճակատի գիծ է փլուզվել»։
Սողոմոնյանի խոսքով՝ սա ակնհայտ շինծու գործ է, բանակն արժեզրկելու հերթական դրսևորումը: