
Իսրայելական կառավարական կոմիտեն զգուշացրել է, որ Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին
Իսրայելական կառավարական կոմիտեն զգուշացնում է՝ Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին․ գրում է The Jerusalem Post-ը։
«Մենք ականատեսն ենք Մերձավոր Արևելքում հիմնարար փոփոխությունների։ Այս զեկույցը կարևոր ճանապարհային քարտեզ է Իսրայելի ապագայի համար», – ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ի պատասխան կոմիտեի զեկույցի։
Զեկույցում նշվում է, թե Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության ժամանակների ազդեցությունը։
Թուրքիայի հետ հնարավոր առճակատման նախապատրաստվելու համար կոմիտեն առաջարկել է նաև ընդլայնել սպառազինությունը՝ ձեռք բերել հավելյալ F-15 կործանիչներ, ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակներ՝ Իսրայելի հեռահար հարվածային կարողություններն ուժեղացնելու համար, բարելավել ՀՕՊ համակարգերը։