
Աշխատում ենք Իրանի սառեցված ակտիվները բացելու ուղղությամբ. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով Իրանի սառեցված ակտիվների բացմանն ուղղված դիվանագիտական ապարատի վերջին գործողությունները, հայտարարել է, որ սառեցված միջոցների հարցը մշտապես գտնվում է ԱԳՆ-ի և համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում․ գրում է Irna գործակալությունը։
«Գումարների մի մասն ազատվել է ներդրված ջանքերի շնորհիվ, մյուս մասը դեռ սառեցված է։ Մեզ անհրաժեշտ են շարունակական հանդիպումներ, ուսումնասիրություններ և նոր նախաձեռնություններ այս ոլորտում»,- ընդգծել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։