08 Հուն
2025
1.1° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»․ Ազատություն

Փաշինյանը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»․ Ազատություն

Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքագրել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

«Ազատությունը» անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ պատրա՞ստ է հրապարակել մինչև իր պաշտոնավորումը և նաև իր պաշտոնավարման ընթացքում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող պաշտոնական փաստաղթղթերը, որպեսզի հանրությունը առանց քաղաքական շահարկումների, կոնկրետ փաստերի հետ ծանոթանալով ինքը հետևություններ անի։

Այդպիսի կոչով հանդես էին եկել հանրային տարբեր գործիչներ։ Նախորդ տարեվերջին Նիկոլ Փաշինյանին նման կոչով դիմել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բանավիճելու փոխարեն նրան առաջարկելով հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։