ՀՀ-ն ուզում է ոչ թե պատնեշ, այլ կամուրջ լինել Ադրբեջանի և Թուրքիայի միջև․Արարատ Միրզոյանի ասուլիսի առանցքային կետերը
Սիրիայի նոր իշխանությունների հետ կապեր են հաստատվել և կշարունակենք աշխատել:
Ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրի փոփոխության հարց օրակարգում գոնե այս պահին չկա:
Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան – Ադրբեջան կարգավորման հետ: Իմ ընկալմամբ` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը շատ ավելի կհեշտացներ և դրական ազդեցություն կթողներ:
Մենք սպառազինություն ձեռք ենք բերում պաշտպանության նպատակով և, բնականաբար, ձեռք բերված սպառազինությունը չենք պատրաստվում վերադարձնել:
Գայթակղություն կա բերելու անհերքելի օրինակներ, որ Ադրբեջանում կա խրախուսվող ֆաշիստական վերաբերմունք հայերի նկատմամբ: Ինչի համար են արվում այս հայտարարությունները. գուցե, որ կոշտ պատասխաններով հանդես գանք, հետո գետնի վրա լինի կրակոց, և ունենանք նոր ռեալ էսկալացիա:
Այս պահին Խաղաղության պայմանագրի քննարկվող 17 հոդվածից համաձայնեցված է 15-ը, սպասում ենք Բաքվի արձագանքին։ Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
ՀՀ–ն չի ուզում լինել պատնեշ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ կամուրջ հարևան երկրների միջև, մենք ոչ թե ուզում ենք սեպ լինել, այլ կապող օղակ։
ԼՂ հայերի մասին բանակցում էինք այն ժամանակ, երբ այնտեղ հայեր կային, հիմա ի՞նչ բանակցենք։