08 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհի երկրների անձնագրերի ինդեքսում ՀՀ անձնագիրը տարածաշրջանի և ԵԱՏՄ -ի երկրների շարքում առաջ է միայն Իրանից և Ղրղզստանից

Աշխարհի երկրների անձնագրերի ինդեքսում ՀՀ անձնագիրը տարածաշրջանի և ԵԱՏՄ -ի երկրների շարքում առաջ է միայն Իրանից և Ղրղզստանից

ՀՀ անձնագրով առանց վիզայի հնարավոր է մեկնել 34 երկիր, ժամանելուն պես վիզա ստանալ հնարավոր է 47 երկրում, 114 երկրի համար անհրաժեշտ է վիզա: Այս մասին են վկայում Global Passport Index-ի տվյալները 2025թ-ի համար։

Աշխարհի երկրների անձնագրերի ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 62-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 61-րդ հորիզոնականի փոխարեն: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է ՝ զբաղեցնելով 31-րդ հորիզոնականը: Նրան հաջորդում են Թուրքիան՝ 37-րդ, այնուհետև Ադրբեջանը՝ 58-րդ հորիզոնականներում:

Իրանը 85-րդ հորիզանականում է։ ԵԱՏՄ անդամ երկրներից շարքում առաջատար է Ռուսաստանը։ Երկիրը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը։ Նրան հաջորդում են Ղազախստանը և Բելառուսը՝ համապատասխանաբար 52-րդ և 53-րդ հորիզնականներում: Անձնագրերի ինդեքսով Ղրղզստանը 68-րդն է: