ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել Տիտանիկի տոմս գնելու հետ. Օվերչուկը՝ ԵՄ-ին միանալու ՀՀ-ի ցանկության մասին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը.
«ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են: Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումներն ինչ-որ պահի կմիավորվեն։ Ուստի՝ Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծն այս երկիրին դնում է ընտրության առաջ։ Եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, մի կողմից կբարձրանան էներգառեսուրսների ու պարենային ապրանքների գները, մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80%-ով։ Այսպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտը, աշխատանքն ու ավելի շատ կվճարեն առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Դրա դիմաց նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ, իսկ Հայաստանը կստանա հայաթափում։
Այժմ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, և հաշվի առնելով Եվրամիության առջև ծառացած տնտեսական և սոցիալական խնդիրները, ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել Տիտանիկի տոմս գնելու հետ։ Այս ըմբռնումը նոր է սկսում մարդկանց մոտ առաջանալ, և քանի դեռ չի հասունացել, ինչ-որ մեկը ցանկանում է արագ օգտվել պահից: Եթե այս օրինագիծը մշակողները լիովին ազնիվ լինեին թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ ԵԱՏՄ այլ երկրների նկատմամբ, ապա կարող էին անմիջապես այն լրացնել հոդվածով, որով Հայաստանի Հանրապետությունը կդադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից։ Ի վերջո, ինչու՞ կառչել ԵԱՏՄ-ից, որում չեք ցանկանում լինել: Եթե հարցը այսպես չդրվի, նշանակում է, որ այս օրինագծի հեղինակներն իրենք էլ տեղյակ են մեր միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին», – հայտարարել է Օվերչուկը։