Չինաստանը Պերուում հսկայական խորջրյա նավահանգիստ է բացում
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հինգշաբթի մեկնարկել է մեկշաբաթյա դիվանագիտական ուղևորություն դեպի Հարավային Ամերիկա՝ Պերուում բացելով հսկայական խորջրյա նավահանգիստ․ հայտնում է Reuters գործակալությունը։
Ինչպես նշվում է, Պեկինը 1,3 միլիարդ դոլարի ներդրում է կատարել նավահանգստի կառուցման համար՝ ձգտելով ընդլայնել սեփական առևտուրն ու ազդեցությունը մայրցամաքում:
Նշենք, որ Լատինական Ամերիկայից գյուղատնտեսական ապրանքների և մետաղների նկատմամբ Չինաստանի պահանջարկի աճով պայմանավորված, Չինաստանի նախագահը կմասնակցի Լիմայում կայանալիք Ասիա–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, իսկ հաջորդ շաբաթ կմասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։