Ալիևին պատրվակ էր պետք ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու համար. EADaily
Որպես ժառանգություն 2024-ից 2025-ին՝ Ռուսաստանը ստացել է Ադրբեջանի հետ խաթարված հարաբերությունները, գրել է EADaily-ին։ Սրա պաշտոնական պատճառը Ղազախստանի Ակտաուի մոտ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումն էր։
Այս ինքնաթիռը Բաքվից ուղևորվում էր Գրոզնի։ Ֆորմալ առումով՝ ադրբեջանական կողմին դուր չի գալիս ռուսական իշխանությունների նախնական արձագանքն այս աղետին։ Բաքուն կատարվածի պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա: Միևնույն ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ ավիավթարը հարմար պատրվակ է դարձել, որպեսզի Ադրբեջանը սկսի կրճատել շփումները Ռուսաստանի հետ։ Եվ դա, առաջին հերթին, վերաբերում է օդային երթևեկությանը։ Կրկին, ֆորմալ պատճառն անվտանգությունն է։ Բայց արևմտյան երկրներն օդային երթևեկության արգելք մտցրել են 2022 թվականին, երբ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
«Եթե սա արևմտյան պատժամիջոցներին քողարկված հավատարմություն չէ, ապա ինչպե՞ս կարելի է դա անվանել», – հարցադրում է կայքը՝ հավելելով, որ տագնապալի է, թե ինչպես Ռուսաստանի բացահայտ թշնամիները որոշեցին օգտվել տեղի ունեցածից։
Այսպես, դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս առումով՝ հետաքրքրականն այն չէ, թե ինչպես է Զելենսկին որոշել օգտվել այս ողբերգությունից, այլ այն, որ Կիևն ու Բաքուն ունեն մեկ ընդհանուր հովանավոր, «ով շատ է սիրում տարբեր արյունալի սադրանքներ»՝ Մեծ Բրիտանիան։
Ավելին, կարելի է տեսնել, թե ինչպես են արևմտյան և ադրբեջանական ԶԼՄ-ներն Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի ողջ պատմության մեջ պարզապես լռել գործոններից մեկի մասին, որն, իհարկե, չի նպաստում անվտանգ օդային երթևեկությանը: Խոսքը ուկրաինական ԶՈւ-երի կողմից Ռուսաստանի տարածքին հավածելու մասին է:
«Եվ դա նույնպես հասկանալի է, քանի որ տեղի ունեցած ավիավթարն ակտիվորեն օգտագործվում է, որպեսզի, չնայած ղարաբաղյան խնդրի լուծմանը, Ադրբեջանը չմտածի Ռուսաստանի հետ մերձենալու մասին», – նշվել է հոդվածում:
Բայց հարցը միայն Ուկրաինայով չի սահմանափակվել։ Դեկտեմբերի 30-ին Ալիևին զանգահարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, ով չի զլացել Ռուսաստանի հասցեին հնչեղ հարվածներ հասցնել։ Ընդհանրապես, Զելենսկու և Նաուսեդայի հետ զրույցները լրացուցիչ փաստարկներ կարելի է համարել այն վարկածի օգտին, որ դեկտեմբերի 25-ի ավիավթարը հարմար պատրվակ է դարձել Ադրբեջանին Ռուսաստանից հեռացնելու համար։ Ադրբեջանում բացահայտ հակառուսական միտումի վերածնունդը հաստատում է հունվարի 7-ին Ալիևի տված հարցազրույցը տեղական լրատվամիջոցներին, որտեղ նա խոսել է «Հայաստանին անվճար զենք տրամադրած դաշնակցի»՝ Ռուսաստանի մասին: Նշվել է նաև, որ Ջորջ Սորոսին և Ջո Բայդենի վարչակազմին քննադատելիս Ալիևը հարցազրույցում շողոքոթելով է խոսել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի մասին, ով ի սկզբանե Բաքվի նախընտրելի թեկնածուն էր։ Բայց այս հարցազրույցում Ալիևը հարվածել է նաև Իրանին:
Այսպիսով, նա Իրանին մեղադրել է «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ»: Բայց չնայած Մեծ Բրիտանիայի և Իսրայելի համոզումներին և համոզմունքներին, Ադրբեջանը չի կարող պարզապես հրաժարվել Հյուսիս-Հարավ միջանցքից և Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությունից։
Նրան դրա համար ժամանակ է պետք։ Եվ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Բաքուն և Վաշինգտոնը միշտ էլ ավելի լավ հարաբերություններ են ունեցել հանրապետականների օրոք, ապա մեծ կասկած կա, որ Ադրբեջանն արդեն սկսել է պատրաստվել դուրս գալ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությունից՝ նույն տեղում կանգնելուԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի կողքին: