11 Հուն
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնի գործողություններն անպատասխան չեն մնա և հաշվի կառնվեն մեր արտաքին տնտեսական ռազմավարnւթյnւնը մշակելիս․ ՌԴ ԱԳՆ

Վաշինգտոնի գործողություններն անպատասխան չեն մնա և հաշվի կառնվեն մեր արտաքին տնտեսական ռազմավարnւթյnւնը մշակելիս․ ՌԴ ԱԳՆ

Որոշելով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ՝ ԱՄՆ-ն մոխրացած երկիր է թողնում Սպիտակ տան նոր ղեկավար Դոնալդ Թրամփի համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Ապագա նախագահը, ով իրավունք չունի վերացնել այդ պատժամիջոցները առանց Կոնգրեսի հավանության, մնացել է այրված հողի հետ՝ բառիս բուն  և փոխաբերական իմաստով։

Նոր սահմանափակումների ներդրումը փորձ է առնվազն որոշակի վնաս հասցնել ռուսական տնտեսությանը, նույնիսկ եթե դա սպառնում է ապակայունացնել համաշխարհային շուկաները՝ Ջո Բայդենի անփառունակ թագավորության ավարտի նախօրեին։ Դրանով զոհաբերվում են ինչպես եվրոպացի դաշնակիցների շահերը, որոնք ստիպված են անցել ավելի թանկ և անկայուն ամերիկյան մատակարարումների, այնպես էլ ԱՄՆ բնակիչների շահերը։

Վաշինգտոնի թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա և հաշվի կառնվեն մեր արտաքին տնտեսական ռազմավարությունը մշակելիս:

Չնայած Սպիտակ տան ցնցումներին և արևմուտքում ռուսաֆոբ լոբբիի մեքենայություններին, որը փորձում է ներքաշել Համաշխարհային էներգետիկ ոլորտը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմի մեջ, մեր երկիրը եղել և մնում է վառելիքի համաշխարհային շուկայում առանցքային և հուսալի խաղացող»,- ասվում է հաղորդագրության մեջ։