Շվեցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել ԱՄՆ-ՌԴ ղեկավարների հանդիպումը
Շվեյցարիան պատրաստ է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, եթե նրանք խնդրեն։ Այս մասին հայտնում է Le Temps թերթը՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ տեղեկատվական ծառայության ղեկավար Նիկոլա Բիդոյին։
«Բուրգենստոկում կայացած գագաթնաժողովից հետո Ուկրաինային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին պարբերաբար տեղեկացվել է խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ցանկացած ջանքերին աջակցելու մեր պատրաստակամության մասին»,- մեջբերում է հրատարակությունը։
Միաժամանակ թերթը գրում է, որ Շվեյցարիայի իշխանությունները նախաձեռնություն չեն ցուցաբերի այս հարցում։ Le Temps-ը նշում է, որ համադաշնությունն ընդամենը մեկն է այն երկրների ցանկից, որոնք պատրաստ են ընդունել երկու առաջնորդների հանդիպումը:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին։