11 Մայ
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
21.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է բանտարկյալներին հարկադիր աշխատանքի տանելու համար

Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է բանտարկյալներին հարկադիր աշխատանքի տանելու համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամի իր ալիքում մեղադրել է ԱՄՆ իշխանություններին Կալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարելու նպատակով բանտարկյալներին օգտագործելու համար։

«Որքան է հոգնացրել այս խավարամիտ կեղծավորությունը։ Հարյուրավոր բանտարկյալներ են հավաքագրվել հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, տեղական իշխանությունները հայտնում են, որ նրանք կազմում են հրդեհաշիջման ուժերի մոտ մեկ երրորդը»,- նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հիշեցրել է, որ վերջին տարիներին ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս քննադատել են Չինաստանին հարկադիր աշխատանք կիրառելու համար։

Ռազմագերիներ