12 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ընդունել է, որ կարող է առաջադրվել նոր նախագահական ժամկետի համար, հայտնում է NTV Haber-ը։

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային մասնաճյուղերի համագումարում թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլըսեսն Էրդողանին հարցրել է՝ արդյոք կառաջադրվի հաջորդ ընտրություններում։

«Եթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ»,- պատասխանել է Էրդողանը։

2023 թվականի մայիսին Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և երրորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում։ Նա պաշտոնավարելու է մինչև 2028 թվականը։

Էրդողանն իշխանության է արդեն 20 տարի. նա վարչապետ էր 2003 թվականից, իսկ նախագահ է դարձել 2014 թվականին:
Երկրի Սահմանադրության համաձայն՝ Թուրքիայի նախագահը չի կարող պաշտոնավարել երկու ժամկետից ավելի։