12 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհը պետք է վերադառնա Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը

Աշխարհը պետք է վերադառնա Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը

Թրամփը հայտարարել է, թե աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությանը՝ «այն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու համար»։ Նման հայտարարություն է արել նաեւ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը Փարիզում կայացած «իրանական ընդդիմության» միջոցառման ժամանակ, հայտնում է Reuters-ը։

«Այս ճնշումը ոչ միայն կինետիկ, ոչ միայն ռազմական ուժն է, այլ պետք է լինի նաև տնտեսական և դիվանագիտական: Իրանը դեպի լավը փոխելու հնարավորություն կա, բայց այս հնարավորությունը հավերժ չի լինելու : Մենք պետք է օգտվենք այն թուլությունից, որը հիմա տեսնում ենք։ Հույս կա, բայց պետք է նաև գործողություններ լինեն», – հայտարարել է Քելոգը: