Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն բարձր է գնահատել Պուտինի հետ հանդիպելու՝ Թրամփի ծրագրերը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամությունը։ ARD հեռուստաալիքի եթերում հարցազրույցի ժամանալ Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ դա վատ նորություն չէ։
Միևնույն ժամանակ, կանցլերը կարևորել է Ուկրաինայի ինքնիշխանությունը կասկածի տակ չդրնելը։ Շոլցը վստահություն է հայտնել, որ ինչ-որ պահի կգա Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորման իրական քննարկումների ժամանակը։
«Պետք է գտնել ռազմական գործողությունները լուծելու ճանապարհ, որպեսզի Ուկրաինային «թելադրված խաղաղություն» չպարտադրվի»,-նման կարծիք է հայտնել քաղաքական գործիչը։