Թրամփը նախատեսում է Իսրայել-Համաս գործակցությանը հասնել մինչև հունվարի 20-ը
Սպիտակ տան նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը ցանկանում է, որ Իսրայելի գործարքը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ կնքվի մինչև իր երդմնակալության օրը։ Հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։
«Վիտկոֆը շաբաթ օրը հանդիպել է Բենիամին Նեթանյահուի հետ և ընդգծել Թրամփի նպատակը՝ համաձայնության հասնել մինչև հունվարի 20-ը», – ասվում է հրատարակության մեջ:
Իսրայելի մեկ այլ պաշտոնյա ասել է, որ մինչև հունվարի 20-ը դժվար կլինի գործարքի հասնելը, սակայն խոստովանել է, որ դա հնարավոր է:
Նախօրեին Associated Press-ը (AP) հաղորդել էր, որ Թրամփը երդմնակալության օրվա համար պատրաստում է ավելի քան 100 գործադիր հրաման և նախատեսում է դրանք ստորագրել Սպիտակ տանը իր առաջին օրվանից:
Հրատարակությունը պնդում է, որ խոսքը սահմանային անվտանգության, միգրանտների արտաքսման և այլ քաղաքական առաջնահերթությունների մասին է, որոնք Թրամփն ավելի վաղ նշել էր։ Սպասվում է, որ դրանցից շատերը կսկսեն գործել հունվարի 20-ից։
Թրամփին ավելի վաղ զգուշացրել էին, որ Գրենլանդիան գնելը «վատ գործարք» կլինի։