
Իրանը ՀՕՊ զորավարժություններ է սկսել
Իրանական զորքերը հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսել երկրի միջուկային օբյեկտներում
Կիրակի առավոտյան Իրանի Ֆորդո և Խոնդաբ միջուկային օբյեկտներում հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսվել, հայտնում է Mehr-ը։
Այս զորավարժությունների ընթացքում հրթիռային, ռադիոլոկացիոն, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև օդաչուով և անօդաչու թռչող սարքերը հարձակողական և պաշտպանական առաջադրանքներ կիրականացնեն։
Անվտանգության նկատառումներից ելնելով դրանց միայն մի մասը կհեռարձակվի, գրում է իրանական լրատվամիջոցը։