12 Հուն
2025
1.3° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարկ Ցուկերբերգը կոչ է արել Թրամփի կառավարությանը արգելել ԵՄ-ին՝ տուգանել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին

Մարկ Ցուկերբերգը կոչ է արել Թրամփի կառավարությանը արգելել ԵՄ-ին՝ տուգանել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պնդել է, թե ԱՄՆ կառավարությունը նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պետք է միջամտի, որպեսզի ԵՄ-ն դադարեցնի տուգանել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին հակամենաշնորհային խախտումների և այլ չարաշահումների համար․ հաղորդում է Politico-ն։

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների ռազմավարական առավելությունն այն է, որ մենք ունենք աշխարհի ուժեղագույն բազմաթիվ ընկերություններ, և ես կարծում եմ, որ դրա պաշտպանությունը պետք է լինի ԱՄՆ ռազմավարության մի մասը,- ասել է Ցուկերբերգը Joe Rogan Experience փոդքաստում ելույթ ունենալիս:- Եվ դա է պատճառներից մեկը, որ ես լավատեսորեն եմ վերաբերվում նախագահ Թրամփին»:

Ցուկերբերգի կարծիքով՝ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ-ն հաղթի։

Ցուկերբերգը նաև բողոքել է, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում օրենքի խախտման համար ԵՄ-ն ստիպել է Եվրոպայում գործող ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին «ավելի քան 30 միլիարդ դոլար» տուգանք վճարել: