Փաշինյանն այժմ մանիպուլյացիայի է դիմում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ․ փորձագետ
Հայաստանի կառավարության՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը հակասական արձագանք է առաջացրել միջազգային հանրության շրջանում։ Մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչները Երևանին հույս չեն տվել, իսկ ռուսական իշխանությունները եվրաինտեգրումը համեմատել են «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ։
Հայաստանի ընդդիմությունը նույնպես քննադատել է իշխանությունների որոշումը, գրել է Независимая Газета-ն։
Ըստ փորձագետ Անտոն Եվստրատովի՝ Փաշինյանի կառավարությունը 2018-ին՝ իշխանության գալուն պես, արևմտամետ կուրս է բռնել։ Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը հնարավորություններ ուներ Երևանին ցույց տալու դաշնակցային հարաբերությունների պահպանման առավելությունները, սակայն 2020-2023 թվականներին ծավալված իրադարձությունները չեն արդարացրել Հայաստանի իշխանությունների ակնկալիքները։ Արդյունքում՝ Փաշինյանն ու իր թիմը դադարեցրել են անգամ ԵՄ-ին իրենց հավատարմությունը թաքցնելու փորձերը։
«Ճիշտ է, նման դեմարշներն անփոփոխ վերաբերում են քաղաքական ոլորտին, բայց չեն ազդում տնտեսության վրա, որտեղ համագործակցությունն ակնհայտ օգուտ է բերում բոլորին։ Միաժամանակ՝ ակնհայտ է, որ հնարավոր չի լինի լինել թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի անդամ լինել։ Սակայն առայժմ խոսքն ավելի շատ Փաշինյանի կողմից մանիպուլյացիայի մասին է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
Նա ինքը դա չի թաքցնում, քանի որ ասում է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ շփվել այնքանով, որքանով ԵՄ-ը պատրաստ է դրան։ Արդյունքում՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հասել է Ռուսաստանից հեռու մնալու և Արևմուտքի հետ մերձեցման մեկ այլ մակարդակի, նրան դեռ երկար ու դժվարին ճանապարհ է սպասվում»,- նշել է Եվստրատովը։