Genesis Armenia-ն ցավակցում է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Genesis Armenia-ն ցավակցում է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հարազատներին, բարեկամներին ու գործընկերներին` ավտովթարի հետևանքով Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Մհեր Սահակյանն իր կուսակցական գործունեության ու պետական ծառայության ընթացքում չի շեղվել ազգային նպատակներից ու արժեքներից, Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ, իր ուժերի ներածին չափով աշխատել է հայության քաղաքական նպատակների իրականացման համար:
Ուժ և համբերություն Մհեր Սահակյանի ընտանիքին՝ այս ծանր կորստի հետևանքները հաղթահարելու և նրա կիսատ թողած գործը շարունակելու: