14 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գլենդելում հայտարարվել է արտակարգ իրավիճակի 2-րդ մակարդակ. քաղաքապետը հրապարակել է, թե տարհանման ժամանակ ինչ է պետք վերցնել

Գլենդելում հայտարարվել է արտակարգ իրավիճակի 2-րդ մակարդակ. քաղաքապետը հրապարակել է, թե տարհանման ժամանակ ինչ է պետք վերցնել

Գլենդելում հայտարարվել է արտակարգ իրավիճակի 2-րդ մակարդակ։ Հայաշատ քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը իր ֆեսբուքյան էջում տեղեկատվություն է տարածել քաղաքացիների համար հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։

Մինչև հունվարի 15-ի ցերեկն ուժեղ քամիներ կլինեն, ինչն ավելի է մեծացնում հրդեհի արագ տարածման վտանգը:

«Ցավոք, մեր քաղաքը զգալի վնասներ է կրել․ կան տապալված էլեկտրահաղորդման գծեր, ընկած ծառեր և բեկորներ։ Անձնակազմերն անդադար աշխատում են՝ էլեկտրաէներգիան հնարավորինս արագ և անվտանգ վերականգնելու համար»։

Նա տրապարակել է տեղեկատվական թերթիկներ, թե տարհանվելիս առաջին անհրաժեշտության ինձ փաստաթղթեր ու պարագաներ է անհրաժեշտ վերցնել։