Պետքարտուղարությունն ամփոփել է Բլինքեն-Միրզոյան հանդիպման արդյունքները
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերիը հայտարարարություն է տարածել Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման մասին:
Նա նշել է, որ Պետքարտուղար Բլինքենը և ԱԳ նախարար Միրզոյանը ստորագրել են ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը՝ նշանավորելով հայ-ամերիկյան աճող հարաբերությունների վերջին հանգրվանը։ Կանոնադրությունը սահմանում է երկկողմ համագործակցության նոր ուղիներ, ներառյալ տնտեսական համագործակցությունն, անվտանգությունը և պաշտպանությունը, ժողովրդավարության, արդարության և ներառականության ամրապնդումը և մարդկանց միջև փոխանակումների ավելացում:
Պետքարտուղար Բլինքենը և ԱԳ նախարար Միրզոյանը նաև հայտարարել են, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը բանակցություններ են սկսելու Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտին աջակցելու համաձայնագրի շուրջ, և որ Հայաստանը մտադիր է միանալ ԻՊ-ին հաղթելու գլոբալ կոալիցիային։