Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատվի
Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում հրադադար հաստատելու և գերիներին փոխանակելու հարցի շուրջ։
Ինչպես հայտնում է Al Jazeera-ն՝ առաջին փուլում իսրայելական բանակը զորքերը հետ կքաշի Գազայի սահմանից՝ 700 մ խորությամբ։
Պաղեստինյան կողմն էլ առաջին փուլում համաձայնել է 33 իսրայելցի պատանդների ազատ արձակել։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն էլ սոցցանցում հայտարարությամբ ակնարկել է Իսրայելի ու Պաղեստինի միջև համաձայնության կայացման գործում իր մասնակցության մասին։
«Պայմանավորվածություն ունենք Մերձավոր Արևելքում պատանդների վերաբերյալ։ Նրանք շուտով ազատ կարձակվեն»,- գրել է նա՝ Truth Social սոցցանցի իր էջում։