16 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հակամարտության ավարտը զիջումներ կպահանջի բոլոր կողմերից, այդ թվում ՝ Ուկրաինայից․ Ռուբիո

Հակամարտության ավարտը զիջումներ կպահանջի բոլոր կողմերից, այդ թվում ՝ Ուկրաինայից․ Ռուբիո

Դիվանագիտական զիջումներն անխուսափելի են. այս հայտարարությունն արել էԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մարկո Ռուբիոն` պատասխանելով հարցին` արդյոք տեսականորեն հնարավոր է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար Կիևը ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ մերժում ստանա։

«Եթե մենք ուզում ենք ազնվորեն խոսել հակամարտության ավարտի մասին, իսկական դիվանագիտությունը զիջումներ կպահանջի այդ բանակցություններին մասնակցող կողմերից։ Սա է դիվանագիտության բնույթը», – ասել է նա Սենատում իր թեկնածության հաստատմանը նվիրված լսումների ժամանակ։

Նա հավելել է, որ հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների մաս կդառնան հակառուսական պատժամիջոցների մեղմացումը և Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը։

«Հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի շահերի հավասարակշռության վրա։ Երկու կողմերն էլ պետք է ճնշման լծակներ ունենան համաձայնության գալու համար։Ուկրաինական կողմըպետք է որոշակի զիջումներ անի խաղաղության հասնելու համար», – ընդգծել է նա։

Ռուբիոն քիչ հավանական է համարել Ուկրաինայի՝ հատուկ գործողության մեկնարկից առաջ գոյություն ունեցող սահմաններին վերադառնալու հնարավորությունը։

«Ուկրաինան չի կարողանա ռուսական ուժերին դուրս մղել այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև 2022 թվականի փետրվարը։ Դա կապված է ընթացիկ հակամարտության մասշտաբի և դինամիկայի հետ», – ասել է նա։

Ռուբիոն շեշտել է, որ հակամարտության հաջող ավարտը պահանջում է իրատեսական մոտեցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը: